Արտաքին 4 տարի առաջ - 12:14 23-03-2022

ՄԱԿ-ում կոչ են արել ավելի շատ միջոցներ տրամադրել պարենին զանգվածային միգրացիայից խուսափելու նպատակով

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին Եվրոպայի պետություններին կոչ Է արել ավելի շատ միջոցներ տրամադրել պարենի համար՝ սովից եւ զանգվածայն միգրացիայից խուսափելու նպատակով: Այդ մասին նա հայտնել Է մարտի 22-ին ամերիկյան Politico թերթում հրապարակված հարացազրույցում:
«Մեզ չեն բավականացնում միլիարդներ: Այս տարի մի քանի լրացուցիչ միլիարդ տրամադրելու անկարողությունը նշանակում Է, որ մեզ սպասում են սով, ապակայունացում եւ զանգվածային միգրացիա»,- հայտարարել Է Բիզլին:
Ինչպես ճշտում Է թերթը, հիմանական խնդիրները պայմանավորված են պարենի մատակարարումների ընդհատումներով եւ դրա գների կտրուկ բարձրացմամբ: Բացի դրանից, Աֆրիկա ցորենի ներմուծման կեսը բաժին Է ընկնում Ուկրաինային եւ Ռուսաստանին, որոնք նաեւ պարարտանյութերի խոշոր արտահանողներ են: Բիզլիի գնահատմամբ՝ Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքների իրական մասշտաբն աշխարհի պարենային իրադրության համար «տեսանելի կլինի աշնան կողմերը»:
ՊՀԾ-ի գործադիր տնօրենը նշել Է, որ տնտեսական իրադրությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում վատթարանում Է՝ զգալիորեն մեծացնելով զանգվածային միգրացիայի վտանգը: «Եթե մենք նկատի չառնենք Հյուսիսայն Աֆրիկան, Հյուսիսային Աֆրիկան կգա Եվրոպա: Եթե մենք նկատի չառնենեք Մերձավոր Արեւելքը, Մերձավոր Արեւելքը կգա Եվրոպա»,- նախազգուշացրել Է Բիզլին: Ավելի վաղ Չադի կառավարական Մամուլի գործակալությունը, վկայակոչելով հեղինակավոր պրոֆիլային վերլուծաբանների կարծիքները, հայտնել Է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները կհանգեցնեն պարենի գների կտրուկ աճի Աֆրիկայում եւ ամբողջությամբ վերցված աշխարհում:
Աֆրիկայի Տնտեսական զարգացման եւ պլանավորման ինստիտուտի տնօրենի կարծիքով, ինստիտուտ, որը մտնում Է ՄԱԿ-ի համակարգի մեջ, հակամատությունն զգալ կտա Աֆրիկայի շատ երկրների, որոնք զանգվածաբար հացահատիկ են գնում Մոսկվայից եւ Կիեւից», այդ թվում Եգիպտոսին, Սուդանին, Եթովպիային եւ Նիգրիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը