Արտաքին 2 տարի առաջ - 20:42 02-04-2024

Բլինկենը կոչ է արել մշակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզ

Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար այժմ պետք է մշակվի հստակ ճանապարհային քարտեզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Ինչպես դաշնակիցները հայտարարեցին Վիլնյուսի գագաթնաժողովում, Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, այժմ մեզ համար խնդիրը դրա հստակ և հասկանալի ճանապարհային քարտեզ մշակելն է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը մեծապես կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք ստեղծել այդ ճանապարհային քարտեզը կամ, եթե ցանկանում եք, կամուրջը, որը թույլ կտա Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ բանակցություններից հետո։

Բլինկենը չի նշել որևէ ժամկետ, որի շրջանակում հնարավոր է նման ճանապարհային քարտեզի ստեղծումը կամ Կիևի՝ դաշինքին անդամակցելու հեռանկարը։

ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Վիլնյուսում 2023 թվականի հուլիսին, հաջորդը՝ հոբելյանականը, պետք է անցկացվի հուլիսին Վաշինգտոնում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը