Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:44 30-09-2022

Ալիևը ցանկանում է բուլղարական ընկերություններին հրավիրել Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի շարք բուլղարական ընկերությունների կհրավիրի Ադրբեջանում, ինչպես նաև Արցախի օկուպացված շրջաններում լայնածավալ աշխատանքներ իրականացնելու։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ալիևը նշել է, որ այսօր նաև հանդիպում կունենա Բուլղարիայի մի քանի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ: Նրա խոսքով՝ հանդիպումների համար արդեն առկա են բավական թեմաներ:

«Վստահ եմ, որ ընդհանուր առմամբ այս հանդիպումը շատ կարևոր դեր կխաղա տնտեսության և ներդրումների ոլորտում համագործակցության խորացման գործում: Միևնույն ժամանակ, ես կհրավիրեմ բուլղարական ընկերություններին ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ադրբեջանում: Ներկայում շատ աշխատանքներ կան բարելավման և կառուցման ուղղությամբ, և մենք կցանկանայինք այնտեղ տեսնել բարեկամ երկրների ընկերություններին»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը