Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:57 30-09-2022

Ռուսական ուժերը Հարավային Օսեթիայի հետ սահմանին վերսկսել են սահմանազատումը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալիի հետ սահմանային բաժանման գծի մոտ վերսկսել են սահմանազատման գործընթացը։ Վրացական անվտանգության ծառայության տվյալներով՝ Թբիլիսիից մոտ 150 կմ հեռավորության վրա Կարելիայի շրջանի Կնոլևի գյուղում փշալարերով մետաղյա սյուներ են տեղադրվում։

Հաղորդվում է, դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները, ինչպես նաև գործարկվել է թեժ գիծ։ Վրացական կողմը հարցը մտադիր է բարձրացնել Էրգնեթիում կայանալիք միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հաջորդ հանդիպմանը, ինչպես նաև Ժնևի միջազգային քննարկումների ժամանակ։

Հարավային Օսեթիայի իշխանությունները, որոնց Թբիլիսին համարում է անօրինական, սահմանազատման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2011 թվականից։ Վրացական իշխանությունները հայտնել են, որ գործընթացի հետևանքով տուժել են Գորիի և Կարելիայի շրջանների մոտ չորս տասնյակ վրացական գյուղեր:

Նշվում է, որ այս տարիների ընթացքում ռուս զինվորականները գրեթե 70 կիլոմետր ընդհանուր երկարությամբ մետաղական ցանկապատեր են տեղադրել, որի ամենամեծ հատվածը գտնվում Զեմո Նիկոզի գյուղի մոտ՝ շուրջ 12 կիլոմետր։ Վրաստանի պետանվտանգության ծառայության հաղորդմամբ՝ գործընթացի շրջանակներում տեղադրված սահմանային կառույցներն ու օբյեկտները սահմանափակում են տեղաշարժի ազատությունը, բարդացնում են տեղի բնակչության առօրյան և խաթարում անվտանգության իրավիճակը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը