Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:19 29-09-2022

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է Հունաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է Հունաստանին՝ Էգեյան ծովի հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը խախտելու համար։

Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի Դենիզլի քաղաքում իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան այս հարցում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է նաև ԱՄՆ-ին՝ Հունաստանի օգտին քայլեր ձեռնարկելու և իր չեզոքության քաղաքականությունը խախտելու համար։

«Մեր ձեռքերը կապված չեն լինի, մենք նույնպես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն, որը նախկինում հավասարակշռված քաղաքականություն էր վարում, վերջին շրջանում Հունաստանի օգտին քայլեր է ձեռնարկում՝ խախտելով իր չեզոքության քաղաքականությունը»,-ասել է նա։

Չավուշօղլուն նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն մեկ տարի ժամկետով վերացրել է Կիպրոսի (հունական հատվածի-խմբ.) նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն։ Նրա խոսքով այս համատեքստում Թուրքիան՝ որպես Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության անվտանգության երաշխավոր, անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ անվտանգության ամրապնդման համար։

«Մենք վճռականորեն անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՝ ինչպես Էգեյան ծովում, այնպես էլ Կիպրոսում մեր շահերը, անվտանգությունը և Կիպրոսի թուրքերի իրավունքները պաշտպանելու համար»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը