Ներքին 4 տարի առաջ - 16:58 09-09-2022

Չի ասել, չէ՞, որ բացի ՔՊ-ից՝ ոչ մի գեներալ չի ներվելու. Մովսես Հակոբյանը մեկնաբանում է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին ու ելքին, ասել է. «Բայց հիմա պարզվում է, որ նույնիսկ մեր պայմաններում այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, ուր պետք է հասնեն: Իսկ ինչո՞ւ պետք է ներենք մենք սա որևէ մեկին՝ ինչ մեդալ էլ լինի կրծքին. չկա ներում այդ մարդկանց: Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ որտեղից եկող ում հրամաններով են առաջնորդվել: Դավաճանությունից են խոսում. սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞: Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, ոչ մեկը՝ լինի գեներալ, սերժանտ, վարչապետ, նախագահ, նախարար, չի ներվելու»,-ասել է Փաշինյանը:

Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանին Oragir.news-ը հարցրեց, թե ինչ կարծիք ունի այն հայտարարության վերաբերյալ, որ ոչ մի գեներալ չի ներվելու, արդյո՞ք Փաշինյանը նկատի է ունեցել նաև իր թիմում եղած գեներալներին՝ պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինքն ի՞նչ է նկատի ունեցել։ Լավ կլինի, որ իրեն հարցնեք, իր ասածը, ենթադրում եմ, վերաբերում է բոլորին, հավանաբար բոլոր ծառայողներին, զորացրվածներին, պատգամավորներին։ Բոլորը՝ դա է նշանակում, չի ասել չէ՞ բացի ՔՊ-ից։ Բոլորին՝ նշանակում է բոլորին»։

Թե ի՞նչն է Մովսես Հակոբյանի՝ վերջին շրջանում հարցազրույցներում իշխանությանը վերաբերող հարցերում զգույշ պատասխանների առիթը՝ դեռևս հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը