Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:57 07-09-2022

Սրանք թշնամի մեր մեջ էին որոնում՝ արժանապատվություն ու Հայրենիք չուրացողների մեջ․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս Թուրքիայում (Գոնիայում) կայացած խորհրդաժողովում Իլհամ Ալիևը, խոսելով կրթության մասին, այսպիսի միտք է հայտնել․ «Կրթությունը մեզ համար շատ կարևոր է։ Այն դաստիարակում և կրթում է հայրենասերների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիվացնում ենք։ Նվիրումը ամենամեծ առաքելությունն է»։

Ի՞նչ է անում Հայաստանը․ երկու տարի առաջ ՀՀ ԿԳՄՍ-ն հանկարծ իր կայքում զետեղեց գաղտնիության պայմաններում մշակված «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման հայեցակարգն ու չափորոշիչները։ Եվ պարզվեց, որ աշխատանքային խմբի անդամների մեծ մասը ոչ մասնագետ է, ոչ էլ առարկայի դասավանդման փորձ ունի։ Պարզվեց նաև, որ նրանց մեծ մասը թուրքերի հետ համագործակցության մեծ փորձ ունի, անգամ որոշ բաժիններում ներառել են թուրքական կողմի մոտեցումները։

Ըստ էության, մինչ «հաշտություն» և «եղբայրություն» արևելյան հաշիշ- դիսկուրսով թմրացնում ու բթացնում էին հայ հասարակությանը, մինչ ակադեմիական շրջանակներին հեռու էին պահում և օտարում չափորոշիչների մշակման գործընթացից, մինչ ազդեցության գործակալների հայկական ցանցը թուրքից «եղբայր» էր կերտում, իսկ նախկիններին հրեշացնում, հերոսներին նսեմացնելով՝ սպանում, պատմությունից ջնջում էին մեր ազգային-ազատագրական պայքարն ու մեր հասարակությունը սրընթաց ապազգայնանում էր, կեղծիքի ու ստի մեջ կորցնում բարոյական ուղենիշները, ինքնությունը։

Իսկ այդ ընթացքում «խաղաղասեր եղբայր» Թուրքիայում բայրաքթարներ էին արտադրում, Ադրբեջանում «հայրենասերներ» էին կրթում, իսկ մեր բանտերը՝ լցվում քաղաքական այլախոհներով․ սրանք թշնամի մեր մեջ էին որոնում՝ արժանապատվություն ու Հայրենիք չուրացողների մեջ։

Ու մանկուրտացած այս միջավայրում վարչապետն ու իր հետևորդները նախընտրում են «Քելբաջար», «Էյվազլի» և «Չայզամի» ասել, Շուշիին՝ «Շուշա», ու առահասարակ՝ «դժգույն ու դժբախտ»։

Մեկ անգամ էլ կարդացի, թերթեցի Կառավարության կողմից հաստատված «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը։

Հայրենասիրություն բառն այնտեղ չկար։

Մենք ինքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին