Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 18:50 05-09-2022

Փաշինյանն ու Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

«Երկրների փոխգործակցությունը զարգանում է էներգետիկ ոլորտում, Ռուսաստանից գազի մատակարարումը տարեկան ավելի քան 2,4 մլրդ խորանարդ մետր է (1,41 մլրդ խորանարդ մետր՝ այս տարվա հունվար-հունիսին)»,- ասել է Ուշակովը:

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման