Սպորտ 4 տարի առաջ - 21:55 26-08-2022

Շախմատի ԵԱ. Մարիա Գևորգյանը 0,5 միավոր է զիջում առաջատարին

Պրահայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մարիա Գևորգյանը: Վեցերորդ տուրում հայ շախմատիստուհին հաղթել է Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովային:

Մարիան կես միավոր է զիջում մրցաշարի առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյին:

4,5-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Նրանցից մեկ միավոր պակաս ունեն Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:

Նշենք, որ վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար, Եվորպայի գործող չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը պարտվել է առաջատարին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում