Ներքին 4 տարի առաջ - 13:23 26-07-2022

Պարեկների ընդունելությունն ավարտվեց․ֆիզպատրաստվածության անցողիկ շեմը եղել է 8 միավոր՝ 20-ից, իսկ IQ թեստինը 15 միավոր՝ 55-ից․ Իոաննիսյան

Ավարտվեց Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելությունը։ Այս մասին հայտնում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը․ «4 մարզերի 626 տեղի համար դիմել էր 1850 դիմորդ (718 ոստիկան և 1132 քաղաքացիական): Բուժզննության, ֆիզպատրաստության ու IQ թեստի փուլը (նվազագույն շեմը) հաղթահարել ու հարցարցույցների փուլ են անցել 1004 հոգի: Այդ դիմորդներից հարցազրույցը հաղթահարածները իրար հետ մրցում էին ըստ մարզերի՝ IQ թեստի ու ֆիզպատրաստության միավորների հանրագումարով:
Ամենաբարձր մրցակցությունը եղել է Արագածոտնի մարզում, ուր անցողիկ շեմը 40 միավոր էր: Այս մարզ են ընդունվել 135 դիմորդ, որոնցից 71-ը՝ քաղաքացիական և 7-ը՝ իգական սեռի: Այս մարզում ամեն տեղի համար 4-ից ավելի դիմորդ կար:
Կոտայքի մարզում անցողիկ շեմը 35 միավորն էր, ընդունվել է 197 դիմորդ, որոնցից 94-ը՝ քաղաքացիական և 9-ը՝ իգական սեռի:
Տավուշի մարզում էլ անցողիկ շեմը 28 միավոր էր, ընդունվել են 136 դիմորդ, որոնցից 57-ը՝ քաղաքացիական և 2-ը՝ իգական սեռի:
Իսկ ահա Գեղարքունիքի մարզում դիմորդները քիչ էին, անցել են բավարար գնահատականների շեմերը հաղթահարած բոլոր դիմորդները, բայց արդյունքում դեռ 36 թափուր տեղ էր մնացել: Այդ տեղերը լրացնելու համար դիմում են ներկայացրել այլ մարզերի մրցույթները չհաղթահարած 123 դիմորդ: Այդ 123-ից ամենաբարձր միավորներով 36 հոգին ընդունվել են Գեղարքունիք: Լրացուցիչ մրցույթում անցողիկ շեմը 37 միավորն էր: Այս ամենի վերջում Գեղարքունիքի մարզում ընդունվել են 158 դիմորդ, 85-ը՝ քաղաքացիական ու միայն 1 կին:
Նշեմ, որ առողջական վիճակի (այդ թվում՝ 160 սմ հասակի), ֆիզպատրաստության ու IQ թեսթի նվազագույն շեմերը հաղթահարած ու հարցազրույցից չկտրված բոլոր կանայք ընդունվել են առանց մրցակցության:
626 ապագա պարեկները շուտով կսկսեն 5-ամսյա ուսումնական պրոցեսը, իսկ վերջում ավարտական քննությունները բարեհաջող հանձնածները 2023 թվականի հունվարն դուրս կգան ծառայելու այդ 4 մարզերի բնակիչներին:
Հ.Գ. Հավելեմ, որ ֆիզպատրաստվածության անցողիկ շեմը եղել է 8 միավոր (20-ից), իսկ IQ թեստինը՝ 15 (55-ից): Հարցազրույցի փուլում դիմորդները ստացել են միայն «դրական» և «բացասական» գնահատականներ: Ֆիզպատրաստության ու IQ թեստի գումարային հավասար գնահատականների դեպքում առավելություն ուներ այն դիմորդը, որի IQ թեստի գնահատականը ավելի բարձր էր:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի