Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:24 21-08-2022

Աղավնոյի մոտ՝ 3 կետում, ադրբեջանցի հատուկջոկատայիններն էին, մտավախություն կար, որ ամսի 21-ին գործողություն կլինի․ Սուրեն Պետրոսյան

Քիչ առաջ Oragir.news-ը հայտնել էր, որ մինչև ժամը 12-13-ը Աղավնոյի բնակիչները տարհանվել են։

Oragir.news-ի հետ զրույցում «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ով վերջին շաբաթվա ընթացքում Աղավնոյում էր եղել, պատմեց, որ այսօր առավոտյան՝ ժամը 6-ին, իրենց արթնացրել ու անվտանգությունից ելնելով տեղափոխել են Տեղ գյուղ։

«Մեզ հետ կանայք կային, նրանց տեղափոխեցինք, այնուհետև վերադարձանք Աղավնո։ Գյուղի բնակիչներից այսօր արդեն 4-5 հոգի էին մնացել։ Հայաստանից Աղավնո գնացածներս ավելի շատ էինք՝ 7 հոգի։ Բոլորս միասին դուրս եկանք։ Մեզանից 15-20 րոպե առաջ տարհանել էին գյուղապետին՝ Անդրանիկ Չավուշյանին, ապա մեզ։ Այն, որ ասում էին, թե ժամկետը փոխվել է մինչև ամսի 20-ը, ճիշտ էր, բայց մարդիկ դեռ հույս ունեին, ասում էին, թե մինչև 23-ն է կամ 25-ը, թե երկարաձգվել է ժամանակը, բայց իրականում նման բան չկար, վերջնաժամկետը ամսի 20-ն էր։ Եթե դուրս չգայինք, ամսի 21-ին արդեն գործողություն կարող էր լինել։ Գյուղում հայ ոստիկաններ կային, ազգային անվտանգության աշխատողները, ովքեր 24 ժամ էնտեղ էին, հրշեջները, ԱԻՆ-ը աշխատակիցներ՝ մոտ 3 տասնյակից ավելի, հայկական ուժայի կառույցների ներկայացուցիչներ կային, սակայն նրանց նկատմամբ ռուս խաղաղապահները հսկողություն էին սահմանել»։

Նա ընդգծեց, որ Աղավնոյի շրջակայքում՝ 3 կետում, ադրբեջանցի հատուկջոկատայինները դիրքավորված են եղել։

«Բավական մոտ էին գյուղին, այդ թվում՝ մուտքի մոտ ու այն հատվածներում, որտեղ հսկողություն չկա՝ ո՛չ խաղաղապահների, ո՛չ էլ հայկական բանակի կողմից, բավական մեծ տարածք կար, որտեղից գյուղը հսկվում էր։ Մտավախություն կար, որ ամսի 21-ին կարող է գործողություն լինել»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:27 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ