Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:46 05-05-2022

Բուչայում գտնվել են Ռոսգվարդիայի հատուկջոկատայիններն ու Պսկովի դեսանտայինները. Reuters

Reuters-ի լրագրողները կարողացել են պարզել ուկրաինական Բուչայում եղած ռուս զինվորներից մի քանիսի ինքնությունը։

Մասնավորապես, նրանք քաղաքում հայտնաբերել են Ռոսգվարդիայի կազմի մեջ մտնող «Վիտյազ» հատուկ ստորաբաժանման աշխատակցի անձը հաստատող փաստաթուղթ։

Բացի դրանից, սիրային նամակը, որը թողել են ռուսական ուժերի կողմից գրավված տներից մեկում, ցույց է տալիս, որ Պսկովից 76-րդ գվարդիական դեսանտա-գրոհային դիվիզիան նույնպես տեղակայված է եղել Բուչայում, ասվում է գործակալության հետաքննության մեջ:

Նամակն ուղղված էր տղամարդու անունով, ով, ինչպես լրագրողներին հաջողվել է պարզել, եղել է դեսանտային Պսկովից։ Նույն դիվիզիայի մեկ այլ զինվորականի ինքնությունը ևս հաջողվել է պարզվել՝ շնորհիվ ուկրաինական տներից մեկի պատին թողնված Wolf_68 մակագրությամբ գրաֆիտիի։

Բացի դրանից, տեսանյութերի և ականատեսների վկայությունների հիման վրա Reuters-ին հաջողվել է հաստատել, որ չեչեն զինծառայողների մի քանի ստորաբաժանումներ են եղել Բուչայում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
12:20 Հերի՛ք եղավ, կյանքներս կերան. խզե՛ք պայմանագրերը, թող գնան սև ցուցակ. պիտի պատժվեն. Ավինյանը բարկացավ