Ներքին 4 տարի առաջ - 20:54 03-08-2022

Կա՛մ հիվանդացեք, կա՛մ հրաժարական տվեք․ ամեն ինչ՝ հանուն Չիչոյանի ժամանակավոր պաշտոնավարման

Oragir.news-ը ավելի վաղ հայտնել էր, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի պաշտոնավարումը ապօրինի է։ Խնդիրն այն է, որ ԲԴԽ նախագահի ժ/պ դառնում է տարիքով ավագը, իսկ նոր անդամի ընտրությունից հետո տարիքով ավագը Նաիրա Հովսեփյանն է։ Ճիշտ է՝ ընդամենը 6 ամսով է Հովսեփյանը մեծ Չիչոյանից, բայց ամեն դեպքում մեծ է։

Հիմա այս հանգամանքների պարզումից հետո անհարմար իրավիճակ է ստեղծվել ԲԴԽ-ում, քանի որ ըստ էության՝ արդարադատություն իրականացնողներին հսկող, նրանց անկախությունը երաշխավորող կառույցի գործունեությունը կարող է կասկածի տակ դրվել։

Մեզ հայտնի դարձավ, որ Չիչոյանը Հովսեփյանին «կպած» համոզում է, որ հրաժարվի ժ/պ-ի պաշտոնից, քանի որ «նոր է դարձել ԲԴԽ անդամ, անփորձ է, իր բանը չէ, իզուր ինչու գլխացավանքի մեջ ընկնի»։

Կհաջողվի՞ համոզել, թե՞՝ ոչ․ այլ հարց է, բայց հարկ ենք համարում ԲԴԽ-ականներին զգուշացնել՝ նոր «մեխանիզմ» հորինել եւ անօրինականություն չանել։

Խնդիրն այն է, որ ժ/պ-ի պաշտոնից հրաժարվելու ինստիտուտ չկա, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը իմպերատիվ սահմանում է, որ պարտականությունները կատարում է տարիքով ավագը, այսինքն՝ այս պարտականությունը ծագում է քո կամքից անկախ, այլընտրանք չկա, որեւէ այլ մեկնաբանություն չի կարող լինել։

Չես ցանկանում պարտականությունը կատարել, ուրեմն պետք է հրաժարական տաս ԲԴԽ անդամի պաշտոնից, կամ հիվանդանաս։ Այդպես ապօրինի էր նաեւ Ստեփան Միքայելյանի հրաժարվելը ԲԴԽ նախագահի ժ/պ-ի պաշտոնից, քանի որ չես կարող հրաժարվել մի բանից, որը ի պաշտոնե քո պարտականությունն է համարվում։

Այնպես որ, եթե Չիչոյանը շատ է ցանկանում ԲԴԽ նախագահի ժ/պ մնալ, ավելի «օրինական» կլինի համոզել Ստեփան Միքայելյանին եւ Նաիրա Հովսեփյանին կա՛մ հիվանդանալ, կա՛մ հրաժարական ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից։

Նկատենք նաեւ, որ սա այնքան տարրական նորմ է՝ այլ մեկնաբանությունների տեղ չթողնող, որի հիմքով ԲԴԽ-ի ընդունած ակտերը կարող են հետագայում վիճարկել։ Ցավալի է, որ օրենք կիրառողների անկախությունը հսկող ԲԴԽ-ն ինքը չի կարող լինել օրինականության էտալոն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը