Արտաքին 4 տարի առաջ - 09:42 30-07-2022

Ուկրաինան մերժել է Բելգիայի ԱԳՆ ղեկավարի մուտքը Ղրիմ այցի պատճառով

Ուկրաինան մինչ այժմ հրաժարվում է Բելգիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Աջի Լյաբիբին թույլ տալ մուտք գործել երկիր Ղրիմ կատարած այցի պատճառով։ Այս մասին գրում է «Европейская правда» հրապարակումը։

Հոդվածի հեղինակ Սերգեյ Սիդորենկոյի խոսքով՝ 2021 թվականին Լյաբիբը՝ որպես լրագրող, այցելել է Սևաստոպոլում «Գլոբալ արժեքների» փառատոն։ Նա կարծում է, որ դիվանագետը «պետք է ներողություն խնդրի Կիևից»։

«Վերադարձից հետո նա հայտարարություններ է արել, որոնք կասկածի տակ են դնում Ղրիմի պատկանելությունը Ուկրաինային»,- ասել է Սիդորենկոն։