Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:55 29-07-2022

Որ մեր անտառները մինչև վերջ չվառվեն, մերսի քեզ, Փամբուխչյա՛ն Արմեն

Մեր երկրում ամեն ինչ այնքան գլխիվայր է շրջված, որ ցավային ազդակներն անգամ արդեն չեն աշխատում, ոչնչի համար չենք ափսոսում, ամեն ինչ համարում ենք նորմալ, սպասելի եւ փառք տալիս Աստծուն, որ «բեթարից մեզ ազատեց»։

Այսօր ԱԻՆ-ը՝ նախկինների օրոք կայացած եզակի պրոֆեսիոնալ կառույցը, հրդեհ մարելու փոխարեն հրդեհ է առաջացրել, այն էլ՝ ուսումնավարժության ժամանակ։

Բանն այն է, որ հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել, այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը համարյա կիսահերոսի դիրքերից հայտարարել է, որ իր հրամանով անմիջապես դադարեցվել է ուսումնավարժանքը, և ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքել են՝ ներգրավելով նաև ՊՆ ուղղաթիռ։ Այսինքն՝ եթե հրաման չտար, պետք է վարժանքները շարունակվեին կրակի ճիրաններում, իսկ ԱԻՆ ստորաբաժանումները թամաշա անեին այս երեւույթին։ Բայց բախտներս այնքան է բերել, որ նախարարը հրամայել է եւ անմիջապես իրականացրել են նրա հրամանը, ինչի շնորհիվ «թիրախավորված և համակարգված գործողությունների արդյունքում մեկուսացվել է հրդեհը և կանխվել դրա հետագա տարածումը»։

«Թիրախավորված եւ համակարգված»-ը, անշուշտ, նախարարի հրամանի արդյունքն էր, ահա թե ինչու հատուկ շեշտվել են այդ բառերը։ Փամբուխչյանը լավ է սերտել «երբ կյանքը քեզ լիմոն է տալիս, լիմոնադ դարձրու» ասույթը եւ չի վհատվում․ «ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների բարձր պատրաստվածության հերթական վկայությունն է այն, որ նույնիսկ ուսումնական վարժանքի ժամանակ ծագած արտակարգ իրավիճակում արագ և պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվում»,- հպարտանում է նախարարը իր հետ կապ չունեցող այդ կառույցով։

Ինչպես ասում են՝ այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան տխուր։ Եւ օրհնվի Փամբուխչյանը, ում հրամանով հաջողվեց անմիջապես մարել հրդեհը, այլապես նախորդ տարիներին մենք տեսել ենք, թե քանի երկարուձիգ օրեր կարող էր տեւել Խոսրովի անտառում հրդեհի մարումը՝ իր ողբերգական հետեւանքներով հանդերձ՝ բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմամբ, որի վերականգնման համար տասնյակ տարիներ է պահանջվում։ Փաստորեն ամեն ինչ կախված է հրամանից, ոչ ավելին, չլիներ հրամանը՝ Խոսրովը քիչ էր մնում դառնար մի դժգույն եւ դժբախտ անտառ՝ հանձնման ենթակա։

Ի դեպ, «պատմական» վարժանքին հետեւել է նաեւ Մկոյի հետ «կոնդիցիոնեռի» գովազդով զբաղվող գերատեսչության՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ