Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:46 29-07-2022

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների կողմից առաջին կիսամյակում կատարած վճարումների ցուցակը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ․ հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին հազար խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ու վճարների մեծությունները։ Համաձայն հրապարակման տարվա առաջին կիսամյակում հանրապետության համար մեկ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինանտն է, որ պետական բյուջե է վճարել 104 մլրդ 777 մլն 628 հազար դրամ։ Սրան հերթականությամբ հաջորդում են Գազպրոմ Արմենիա ընկերությունը (33 մլրդ 58․7 մլն դրամ), Գրանտ Տոբակոն (20 մլրդ 16 մլն դրամ), Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը (10 մլրդ 803․3 մլն դրամ), Թեղուտը (8 մլրդ 903․2 մլն դրամ), ՄՏՍ Հայաստան ընկերությունը (8 մլրդ 236․8 մլն դրամ), Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (7 մլրդ 772․1 մլն դրամ), Ֆլեշ ընկերությունը (7 մլրդ 601․9 մլն դրամ), Ֆիլիպ Մորիս Արմենիան (7 մլրդ 521․9 մլն դրամ) և առաջին տասնյակը եզրափակում է Լեռնամետալուրգիական ինստիտուտը (7 մլրդ 225,6 մլն դրամ)։
Հանրապետության տաս ամենախոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 215 մլրդ 917,6 մլն դրամ, որը կազմում է հազար խոշոր հարկատուների վճարած ընդհանուր գումարի (722 մլրդ 325 մլն 844․4 հազար) 29․89%-ը։

2021թ․-ի առաջին կիսամյակում հանրապետության առաջին տաս խոշոր հարկատուները միասին բյուջե էին վճարել 128 մլրդ 657․7 մլն դրամ։ Հազար խոշոր հարկատուները՝ 541 մլրդ 618․7 մլն դրամ։ Առաջին տասը վճարել էին հազարի վճարածի 23․75%-ը։
Եթե 2021թ․-ին ԱԱՀ- մասով կատարվել էր 232մլրդ 800 մլն դրամի վճարում, եկամտային հարկի մասով՝ 104 մլրդ 626 մլն դրամր վճարում, 87 մլրդ 216 մլն էլ շահութահարկի մասով, ապա 2022թ․-ին ԱԱՀ-ի մասով կատարվել է 272 մլրդ 676 մլն դրամի վճարում, եկամտային հարկի մասով՝ 116 մլրդ 464 մլն դրամի, իսկ շահութահարկի մասով՝ 132 մլրդ 232 մլն դրամի վճարում։
Փաստորեն 2021թ․-ին ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 43%-ը գոյացել է ԱԱՀ-ից, շուրջ 26%-ը եկամտային հարկից և 16․1%-ը՝ շահութահարկից։
2022թ․-ին հարկային եկամուտների ընդամենը 37․74%-ն է գոյացել ԱԱՀ-ից, 16․1%-ը՝ եկամտային հարկից և 18․3%-ը շահութահարկից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ