Արտաքին 4 տարի առաջ - 11:13 26-07-2022

Մեծ Բրիտանիան պատրաստ չէ ուղղակի միջամտության Ուկրաինայում. Թրաս

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում է երկրի վարչապետի գլխավոր թեկնածուն, լրագրողների հետ զրույցում գնահատել է ռուս-ուկրաինական հակամարտությանը Լոնդոնի ուղղակի ռազմական միջամտության հավանականությունը, հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքով, իրավիճակի նման զարգացում քիչ է հավանական։

«Մեծ Բրիտանիան պատրաստ չէ ուղղակի միջամտության ուկրաինական հակամարտությանը»,- ասել է Թրասը՝ պատասխանելով բրիտանական նավատորմը Սև ծով ուղարկելու հեռանկարների մասին հարցին։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրել է, որ երկիրն արդեն շատ բան է արել Ուկրաինայի համար։
«Սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, որպեսզի ուղղակիորեն գործի դնենք մեր ուժերը կամ ռեսուրսները»,- հավելել է նախարարը։