Արտաքին 4 տարի առաջ - 13:52 25-07-2022

Ուկրաինայի հատուկ ծառայությունները օդաչուին կաշառելով ցանկացել են ռուսական ինքնաթիռ առևանգել. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի ԱԴԾ-ն պնդում է, որ խափանել է ուկրաինական ռազմական հետախուզության ռուսական ռազմական ինքնաթիռների առևանգման գործողությունը։ ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ գործողությունը համակարգվել է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից։

ԱԴԾ-ի վարկածով, Ուկրաինայի Գլխավոր հետախուզության վարչության աշխատակիցները, «գործելով իրենց երկրի քաղաքական ղեկավարության անունից, փորձել են ռուսաստանցի զինվորական օդաչուներին հավաքագրել դրամական պարգևի և ԵՄ երկրներից մեկում քաղաքացիություն ստանալու երաշխիքների դիմաց»։ Ըստ ծրագրի, հավաքագրված ռուսաստանցի օդաչուներն ինքնաթիռները պետք է դուրս բերեին Ուկրաինայի կողմից վերահսկվող օդանավակայաններ:

ԱԴԾ-ն պնդում է, որ օպերատիվ խաղի ընթացքում ռուսաստանցի հակահետախույզները տեղեկություններ են ստացել ուկրաինական ռազմական օբյեկտների, ինչպես նաև գործողության մասնակիցների մասին։ Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում ուկրաինական հետախուզության աշխատակիցը մինչև 2 միլիոն դոլար է խոստանում ինքնաթիռի առևանգման համար։

Ձեզ գուցե հետաքրքրի