Արտաքին 4 տարի առաջ - 23:12 23-07-2022

Քելբաջարում ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Շաբաթ օրը, հուլիսի 23-ին, ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Քամիզ Իբաևը անհետ կորել է պետական ​​սահմանի Քելբաջարի հատվածում։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն։