Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:21 17-07-2022

Եթե նույնիսկ շահարկում են Արմենի մահը՝ լավ են անում

Այսօր դատարանի դահլիճում մահացած քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն է։ Նրան սպանեցին բանտում այսօրվա իշխանությունները, նա օրվա քաղաքական ռեժիմի հերթական զոհն էր։ Եւ պետք չէ խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց։ Բայց չպետք է նաև դա օգտագործել քաղաքական դիվինտներ հավաքելու, էժանագին շահարկումների համար։

Համացանցում այսօր Արմենի մահվան սռաչին զուգահեռ մեկ այլ սռաչ է ծավալվում, թե մի քաղաքականացրեք Արմենի մահը, դա անբարոյականություն է, մարդը հանկարծամահ է եղել դատարանի դահլիճում, ինչը բոլորի հետ էլ կարող էր լինել։

Այսինքն՝ սխալ է դա Նիկոլի վրա բարդելն ու ասելը, թե նա սպանեց Արմենին։ Իրականում իրականությունն այս երկու ճշմարտությունների արանքում է։ Այո, սխալ կամ գուցե հենց անբարո է Արմեն Գրիգորյանի մահվանից շոու սարքելն ու այն դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ կորզելը։ Բայց դրանից չենք կարող խուսափել, որովհետև այս իշխանությունները տարիներ շարունակ հենց դրանով են զբաղված եղել՝ մարդու մահը դարձնելով օրվա իշխանություններին քննադատելու առիթ։

Մյուս կողմից՝ արդյո՞ք այս իշխանությունները որևէ կապ չունեն Արմեն Գրիգորյանի, նրանից առաջ՝ Մանվել Գրիգորյանի ու այլոց մահվան հետ։ Ունեն, էն էլ ոնց ունեն։

Պարտադիր չէ, որ Նիկոլն անձմաբ գար և բանտում խեղդեր Մանվելին կամ Արմենին, որ ասենք՝ նա սպանեց։ Նիկոլի անմիջական իմացությամբ կամ հրահանգով դատարանը՝ արուսյակալեքսանյանները, եկել ու առանց խղճի խայթ զգալու՝ այս մարդկանց ընդամենը Նիկոլի դեմ խոսելու համար կալանավորման որոշում են կայացրել։ Հետո այդ նույն մարդիկ մերժել են կալանքից զատման միջնորդությունները, երբ փաստաբաններն աղաղակել են իրենց պաշտպանյալների առողջական խնդիրների, առողջության կտրուկ վատացման մասին։ Բայց ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձրել, քանի որ կար վերևից հրահանգ՝ կալանավորել և վերջ։

Չենք ուզում դավադրություների մեջ մտնել, բաց չի բացառվում նաև, որ այդ մարդկանց գլխին մի բան բերել են բանտում, որն էլ հանգեցրել է առողջական խնդիրների վատթարացման կամ սրտի կաթվածի։ Հիմա, այսքանից հետո, երբ արտակարգ դատարանների միջոցով մարդկանց ապօրինի կալանավորում են և քաղաքական հետապնդման ենթարկում, անբարոյականություն է այդ ամենը չտեսնելն ու այլոց մեղադրելը, թե քաղաքական շահարկման եք ենթարկում Արմենի մահը։

Եթե նույնիսկ շահարկում են՝ լավ են անում։ Դուք ավելի վատ բաներ եք արել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը