Արտաքին 4 տարի առաջ - 13:14 08-07-2022

Պուտինը կողմ է Դոնբասի աշխարհազորայինների՝ ռուսաստանցի զինծառայողներին «հավասարեցմանը»

Վլադիմիր Պուտինը կողմ է ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զինվորներին ռուսաստանցի զինվորականներին հավասար կարգավիճակ տրամադրելու գաղափարին։ ՌԴ նախագահի հետ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը նման առաջարկ է արել «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» ղեկավար Սերգեյ Միրոնովը։

«Ինչ վերաբերում է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զինծառայողներին ռուս զինծառայողների հետ հավասարեցնելուն, ես միանշանակ կողմ եմ։ Ավելին, գործնականում դա արդեն արվում է։ Եթե ​​կան որոշ բաներ, որոնք դեռ վերջնական տեսքի չեն բերվել, պետք է նայել, անպայման դա անել»,- ՌԴ նախագահի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նաև նշել է, որ ռուսաստանցի սահմանապահների կարգավիճակի վերաբերյալ նման առաջարկ է արել նաև Անվտանգության դաշնային ծառայությունը, որին նույնպես աջակցում է։

Ամենից շատ դիտված