Արտաքին 4 տարի առաջ - 14:18 12-04-2022

Պուտինը տրամադրված է «Դոնբասի հարցը լուծելուն». Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը մանրամասներ է պատմել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից, որը կայացել է նախօրեին Մերձմոսկվայում։

Ինչպես ասել է կանցլերը ավստրիացի լրագրողների համար ճեպազրույցում, ՌԴ նախագահի հետ հանդիպումից ինքը դրական տպավորություններ չունի։ Նեհամերը, մասնավորապես, ասել է, որ Պուտինը վճռական է տրամադրված «Դոնբասի հարցը լուծելու հարցում»՝ չնայած նույնիսկ պատժամիջոցներին։ Միաժամանակ Պուտինը հասկացրել է, որ կոշտ է համարում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման հետ կապված։

Կառլ Նեհամերի խոսքով՝ ինքը Վլադիմիր Պուտինին հասկացրել է, որ «Ուկրաինայում պատերազմը պետք է, ինչքան հնարավոր է, շուտ ավարտվի», իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կխստացվեն «քանի դեռ մարդիկ են զոհվում Ուկրաինայում»։ Պուտինն ասել է, որ «լավ կլիներ» ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցվեին՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով ռուսական պայմաններով: Նեհամերը նշել է, որ Ռուսաստանի նախագահը ամբողջովին դատում է «պատերազմի տրամաբանության մեջ»:

Ավստրիայի կանցլերը հանդիպումը բնորոշել է որպես «շատ կոշտ», «շատ բաց» և «շատ ուղիղ»։ «Դա ընկերական այց չէր»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ իր համար Մոսկվա այցը «պարտավորություն» էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը