Ավելին 4 տարի առաջ - 10:52 04-07-2022

Կոպենհագենի Field's առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

Կոպենհագենի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երեքը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է դանիական ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող Field's առևտրի կենտրոնում, կիրակի կեսօրին։ Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը։

Ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալվել է 22-ամյա մի տղամարդ, որից հրացան ու փամփուշտներ են առգրավվել։ Ձերբակալվածի անունը դեռ հայտնի չէ, նրան ներկայացնում են որպես «էթնիկ դանիացի»։ Նա երկուշաբթի օրը կկանգնի դատարանի առաջ:

Հարձակման ականատես Ռիկկե Լևանդովսկին դանիական հեռուստատեսությանը պատմել է, որ կրակոցներ է լսել և թաքնվել է խանութի վաճառասեղանի հետևում: «Սկզբում մարդիկ մտածեցին, որ դա գող է: Իսկ հետո ես հանկարծ կրակոցներ լսեցի և անմիջապես շտապեցի խանութի վաճառասեղանի հետևը: Նա ուղղակի կրակում էր մարդկանց վրա, ոչ առաստաղին և ոչ էլ գետնին»:

Առևտրի կենտրոնի շրջակայքի ճանապարհները արգելափակվել են, հասարակական տրանսպորտը կանգ է առել։

Առևտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող Royal Arena համերգասրահում հավաքված մոտ 17 հազար հանդիսատես ստիպված է եղել լքել դահլիճը, ոստիկանությունը նրանց ուղղորդել է դեպի հասարակական տրանսպորտ, որը շարունակել է աշխատել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը