Արտաքին 5 տարի առաջ - 23:10 06-05-2021

Ռիո դե Ժանեյրոյում հրաձգության հետևանքով 25 մարդ Է զոհվել

Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիտենում փոխհրաձգության հետևանքով 25 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է G1 պորտալը։

«Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային գոտում՝ Ժակարեզինյուում, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի քաղաքացիական ոստիկանության գործողությունների արդյունքում, որը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, զոհվել Է 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ սպանվել է 24 կասկածյալ, սակայն զոհերի և գործողությունների մասին մանրամասները հայտնի չեն: Միայն հայտնի է, որ ոստիկանը վնասվածք է ստացել գլխի շրջանում։

Ընդգծվում է, որ ևս երկու ոստիկան ու երկու ուղևոր են վիրավորվել:

ԶԼՄ-ների տվյալներով, 2016 թվականից ի վեր, սա ոստիկանական գործողության ընթացքում մահերի ամենամեծ քանակն է:

Անցյալ տարվա հունիսից Բրազիլիայի գերագույն դատարանը դադարեցրել է աղքատ շրջաններում հատուկ գործողությունների իրականացումը համաճարակի ժամանակ: Դրանց անցկացման մասին որոշումը թույլատրում է գործողությունները իրականացնել միայն «խիստ անհրաժեշտության դեպքերում»։

Պորտալի տվյալներով՝ ոստիկանությունն ու տեղական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այդ ոստիկանական գործողության պատճառների մասին հարցմանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար