Ավելին 4 տարի առաջ - 11:03 02-07-2022

Վենետիկը հունվարից զբոսաշրջիկներից կսկսի գանձել մուտքի վճար

Վենետիկի իշխանությունները հաջորդ տարվա հունվարի կեսերից կսահմանեն նոր զբոսաշրջային ​​տուրք։ Վենետիկում գտնվելու իրավունքի համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել օրական 3-10 եվրո՝ կախված սեզոնից։ Քաղաքապետի զբոսաշրջության հարցերով խորհրդական Սիմոն Վենտուրինին կարծում է, որ այս կերպ քաղաքը կկարողանա կարգավորել զբոսաշրջիկների հոսքը, որոնց չափից դուրս ներհոսքը երկար տարիներ խնդիր է եղել քաղաքի համար։

Վենտուրինիի խոսքով, տուրքը առաջին հերթին ուղղված է «մեկօրյա» զբոսաշրջիկներին, ովքեր Վենետիկ են գալիս առանց գիշերակացի։ Նրանք, ովքեր կանգ են առնում վենետիկյան հյուրանոցներում գիշերելու, առանց այն էլ վճարում են հյուրանոցային տուրք, որի վրա նոր տուրք չի ավելանա։

Նոր տուրքի մասին որոշումը կսկսի գործել 2023 թվականի հունվարի 16-ից։ Վենետիկ այցելել ցանկացողները պետք է նախապես «քաղաքի տոմսեր» ամրագրեն՝ ինտերնետի միջոցով։ Նրանց համար գինը ֆիքսված չի լինի, բայց կտարբերվի՝ կախված այն բանից, թե քաղաքն արդեն որքան ծանրաբեռնված կլինի զբոսաշրջիկներով. ցածր սեզոնին օրական 3 եվրոյից մինչև 10 եվրո՝ պիկին: Բացառություն կկատարվեն մինչև վեց տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց համար, ովքեր Վենետիկ են գալիս բուժվելու, հարազատներին այցելելու և մարզական կամ մշակութային միջոցառումների նպատակով:

Վենտուրինիի խոսքով, նոր տուրքի նպատակը ոչ թե զբոսաշրջիկների համար քաղաքը փակելն է, այլ ստիպելը նրանց ավելի շրջահայաց մոտենալ իրենց ուղևորությունների պլանավորմանը և խուսափել բարձր սեզոնին քաղաքի գերկուտակումից:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը