Մամուլ 4 տարի առաջ - 09:12 01-09-2022

Առանց հաճախորդի թույլտվության գումար են գանձել. «Հայփոստ»-ից դժգոհում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայփոստ» ընկերությունը շարունակում է անհանգստություն պատճառել ՀՀ քաղաքացիներին։ Ընկերության գործելաոճից տուժածներն անգամ դիմել են պետական կառույցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցող մարմինը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ մի քանի քաղաքացիներ դիմել են հանձնաժողով եւ տեղեկացրել, որ «Հայփոստ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Բեր-Բեր» ընկերությունը, իրենց փաթեթների ճակատագրերը մեկ ամիս է, ինչ օդից կախված է թողել։
Քաղաքացիների պատմելով՝ նշված ընկերությունը օնլայն շոփինգի ոլորտում է դեռեւս 2021 թվականի նոյեմբերից, բայց այդ օրից ի վեր գրեթե ոչ մի փաթեթ չի առաքել ակնկալվող ամսաթվով։ Մի շարք հաճախորդների կարծիքով էլ «Բեր-Բեր» -ը կորցրել է փաթեթները։ Մեկ այլ քաղաքացու էլ ընկերության աշխատակիցները հայտնել են, որ հուլիսի 28-ի դրությամբ փաթեթը Լյուքսեմբուրգում է, այնինչ օրեր առաջ հավաստիացրել էին՝ ամենաուշը հուլիսի 28-ին փաթեթները մուտք կգործեն ՀՀ։ Նշենք, որ «Բեր-Բեր»-ը ՀՀ օդային առաքման համար սահմանում է առավելագույնը տասն աշխատանքային օր, բայց «Բեր-Բեր» -ից տուժող տասնյակ անձինք մեկ ամիս է՝ չունեն ոչ մի հստակ ամսաթիվ, թե բեռները ՀՀ երբ մուտք կգործեն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող քաղաքացիները նշել են, որ դեպքեր կան, երբ հաճախորդների՝ կցված բանկային քարտերից, առանց հաճախորդի թույլտվության, գանձել են գումար փաստացի չիրականացված ծառայությունների համար։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» -ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում