Արտաքին 4 տարի առաջ - 10:21 02-07-2022

Հելսինկին և Անկարան չեն քննարկել կոնկրետ անձանց արտահանձնումը Թուրքիա. Ֆինլանդիայի ԱԳՆ

Ֆինլանդիան և Թուրքիան չեն քննարկել կոնկրետ անձանց կամ մարդկանց խմբերի արտահանձնումը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոն։

Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան գագաթնաժողովում պայմանավորվել են, որ Անկարան հավանություն կտա մյուս երկու երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ փոխարենը նրանք կքննարկեն այն մարդկանց արտահանձնման հարցը, որոնց թուրքական դատարանները մեղադրում են ահաբեկչության մեջ։

Գագաթնաժողովից հետո՝ հունիսի 29-ին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կհասնի Ֆինլանդիայից 12 կասկածյալների արտահանձնմանը և 21-ի՝ Շվեդիայից։ Մեկ օր անց՝ հունիսի 30-ին, Էրդողանը նշել է մեկ այլ թիվ՝ 73 «ահաբեկիչ»։

Հինգշաբթի օրը թուրք առաջնորդն ասել է, որ Ստոկհոլմը և Հելսինկին պետք է հետևեն ստանձնած պարտավորություններին, հակառակ դեպքում թուրքական խորհրդարանը չի վավերացնի փաստաթուղթն առ այն, որ Անկարան աջակցում է նրանց անդամակցությանը դաշինք, և այն չի կայանա։

CNN հետուստաընկերությանը տված մեկ այլ հարցազրույցում Հավիստոն ասել է, որ Ֆինլանդիան որոշել է անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը Եվրոպայում ստեղծել է անվտանգության առումով հիմնավորապես նոր պայմաններ։

«Ես կարծում եմ՝ սա նոր իրողություն է։ Ես իսկապես կարծում եմ, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը խախտված է։ Սա նոր իրավիճակ է Ռուսաստանի և մնացած երկրների միջև՝ նոր տիպի երկաթե վարագույր։ Իհարկե, դա պայմանավորված է Ռուսաստանի ագրեսիայով ընդդեմ իր հարևանի՝ Ուկրաինայի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում