Արտաքին 4 տարի առաջ - 17:48 10-12-2021

Լոնդոնի դատարանը թույլ է տվել Ասանժի արտահանձնումը ԱՄՆ

Անգլիայի և Ուելսի բողոքարկման դատարանը վճիռ է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին, հաղորդում է Sky News-ը։

Բողոքարկման դատարանը համոզիչ է համարել Վաշինգտոնի կողմից տրամադրված անվտանգության երաշխիքները և բավարարել է բողոքը՝ վճռելով գործն ուղարկել Վեսթմինսթերյան մագիստրատական դատարան։ Գործը կվերադարձվի առաջին ատյանի դատարան։

ԱՄՆ կառավարությունը վիճարկում է որոշումը, որ 2021 թվականի հունվարին կայացրել է Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայտսերը. նա հրաժարվել էր Ասանժին հանձնել ԱՄՆ իշխանություններին։ Դատավորի կարծիքով՝ Ասանժը կարող էր ինքնասպանություն գործել ամերիկյան բանտում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում