Ներքին 4 տարի առաջ - 12:29 01-07-2022

Դատախազությունում պատրաստ չեն պատասխանել հարցին, թե Աննա Վարդապետյանն հրավիրե՞լ են Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին

2003 թ․-ի մարտին ՀՀ կառավարությունը որոշմամբ՝ հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օր է սահմանվել։ Որոշումից հետո ամեն տարի դատախազության աշխատակիցները մշտապես մեծ շուքով են նշել այս օրը՝ բարձրաստիճան հյուրեր, պարգևատրումներ, անվանական նվերներ։ Անգամ մրցակցություն կար ոստիկանության հետ, թե ով առավել մեծ շուքով ու հանդիսավորությամբ կնշի մասնագիտական տոնը։

Այս տարի, սակայն, կարծես թե դատախազությունում մասնագիտական տոնը նշելու «սիրտ չունեն»։ Թեև դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստի խոսքը, սակայն արարողության մասին մինչ կեսօր դեռ որևէ հաղորդագրություն չկա։

Oragir.news-ը դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե այսօր հանդիսավոր արարողություն նախատեսվո՞ւմ է։ Բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պատասխանեց, որ սպասենք պաշտոնական հաղորդագրության։

Հարցրինք նաև, թե արարողությանը հրավիրվա՞ծ է Աննա Վարդապետյանը, ով արդեն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում, Խաչատրյանն ասաց, որ պատրաստ չէ այդ հարցին պատասխանելու։

Խաչատրյանը պատրաստ չէր պատասխանելու նաև հարցին, թե նախկին ղեկավարններից կամ ղեկավար կազմից որևէ մեկին հրավիրե՞լ են օրվան նվիրված միջոցառումներին։ «Սպասեք պաշտոնական հաղորդագրության»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ նախկին գլխավոր դատախազներից երկուսի նկատմամբ այժմ քրեական գործ է հարուցված։ Աղվան Հովսեփյանն այս պահին կալանավայրում է, իսկ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Հիշեցնենք, որ սեպտեմբերից գլխավոր դատախազի պաշտոնը կստանձնի 36-ամյա Աննա Վարդապետյանը։ Հայաստանի առաջին կին գլխավոր դատախազը խորհրդարանում ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ 70 կողմ, 0 դեմ։

Oragir.news-ն այսօր նաև տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ համակարգի աշխատակիցներից շատերը հավաքում են իրերը։ Մի մասը սեփական կամքով է հեռանալու համակարգից, ոմանք էլ հույսները չեն կորցնում և ոտուձեռ ընկած՝ ծանոթ-ընկեր-բարեկամ են փնտրում՝ նոր դատախազացուի հետ կապեր ստեղծելու։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան