Ավելին 4 տարի առաջ - 17:33 29-06-2022

ԱՄՆ-ում զանգվածաբար հեռացնում են հավելվածները, որոնք օգնում են հետևել դաշտանային ցիկլին

2022 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ տվեց նահանգներին արգելել հղիության արհեստական ​​ընդհատումը։ Դա նշանակում է, որ մի շարք նահանգներում աբորտը կդառնա կամ արդեն դարձել է անօրինական։

Ամերիկյան The Verge պարբերականը հայտնել է, թե ինչպես կարող են իրավապահ մարմինները հավելվածներ օգտագործել՝ հետևելու դաշտանային ցիկլին և բրաուզերում որոնումների պատմությանը՝ ապօրինի աբորտը հետապնդելու համար:

Այս ֆոնի վրա ԱՄՆ բնակիչների շրջանում աճում է մտահոգությունը, որ համապատասխան հավելվածներում դաշտանի մասին տվյալները, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք անուղղակիորեն վկայում են հղիության արհեստական ​​ընդհատման մասին (օրինակ՝ աշխարհագրական դիրքը), կարող են օգտագործվել դատարանում՝ աբորտի իրականացումն ապացուցելու համար: Օգտատերերը սկսել են ակտիվորեն հեռացնել դաշտանային ցիկլին հետևող հավելվածները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը