Ներքին 1 տարի առաջ - 16:50 17-10-2025

Meta-ն դեկտեմբերի 15-ից կփակի Messenger-ի առանձին աշխատասեղանային հավելվածները Windows-ի և Mac-ի համար

Meta-ն դեկտեմբերի 15-ին կփակի Messenger-ի առանձին աշխատասեղանային հավելվածները Windows-ի և Mac-ի համար, գրում է TechCrunch-ը։

«Եթե դուք օգտագործում եք Messenger-ի աշխատասեղանի հավելվածները, դուք կստանաք հավելվածի ներսում ծանուցում, երբ սկսվի դադարեցման գործընթացը», - ասվում է Messenger-ի օգնության էջում: «Դուք կունենաք 60 օր Mac Messenger հավելվածն օգտագործելու համար, նախքան այն լիովին դադարեցվի: 60 օրը լրանալուց հետո դուք կարգելափակվեք Mac Messenger հավելվածն օգտագործելու համար: Մենք խորհուրդ ենք տալիս ջնջել հավելվածը, քանի որ այն այլևս օգտագործելի չի լինի», - հաղորդում է TechCrunch-ը:

Այս աշխատասեղանի հավելվածները դադարեցնելու Meta-ի ծրագիրը առաջին անգամ նկատվել է Appleinsider-ի կողմից:

Ընկերությունն այժմ տեղեկացնում է օգտատերերին առաջիկա փոփոխության մասին՝ նրանց ժամանակ տալու համար ծանոթանալու այլ տարբերակներին: Օրինակ, Windows-ի օգտատերերը կարող են օգտագործել Facebook-ի աշխատասեղանի հավելվածը, և թեˊ Windows-ի, թեˊ Mac-ի օգտատերերը կարող են Messenger-ին մուտք գործել առցանց:

Քայլը կատարվել է մեկ տարի անց այն բանից հետո, երբ Meta-ն 2024 թվականի սեպտեմբերին փոխարինեց բնօրինակ Messenger հավելվածը Progressive Web հավելվածով։ Իհարկե, Meta-ի որոշումը՝ ընդհանրապես դադարեցնել համակարգչային հավելվածների արտադրությունը, հավանաբար, որոշակի բացասական արձագանք կստանա հավելվածների ակտիվ օգտատերերի կողմից, գրում է ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է