Ավելին 5 տարի առաջ - 22:38 27-08-2021

Նշվել է սննդի 5 տեսակ, որոնք օգնում են բարելավել քունը

Կլինիկական սննդաբան Ջեյմի Ռոուզ Չեմբերսը Yahoo! Lifestile պորտալում պատմել է այն մասին, թե ինչ է պետք ուտել՝ քնի որակը բարելավելու համար:

Մասնագետը նշել է, որ առաջին հերթին, անկախ այն բանից, թե ինչ է ուտում մարդը, կարևոր է հետևել մի պարզ կանոնի`չուտել քնելուց առաջ: Այնուամենայնիվ, եթե ստիպված եք դա անել, ապա սնվեք թեթև՝ յոգուրտ կերեք կամ մի բաժակ կաթ խմեք։ Կաթնաթթվային մթերքները պարունակում են բնական հակադեպրեսանտ տրիպտոֆան, որը մասնակցում է նաև քնի հորմոնի՝ մելատոնինի ձևավորմանը:

Բացի այդ, մասնագետը նշել է, որ ձկան յուղի մեջ պարունակվող սերոտոնինը (հատկապես առատ է սաղմոնի և թունայի մեջ), ինչպես նաև կիվին, դրական ազդեցություն են ունենում քնի վրա: Բացի հակաօքսիդանտներով հարուստ լինելուց, այս պտուղը պարունակում է նաև քնի հորմոն:

Նշվում է նաև, որ ավելորդ չի լինի ուշադրություն դարձնել բալին և ընկույզին, որոնք պարունակում են մելատոնինի ձևավորման մեջ մասնակցող ամինաթթուներ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է