Ներքին 4 տարի առաջ - 17:55 27-06-2022

Հայ երիտասարդները մասնակցել են Eurasia Global միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին

Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է Eurasia Global միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին:

Այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:

Համաժողովին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։

Աշխատանքային ծրագրում, որպես համաժողովի առանցք, ընդգրկված էր ավելի քան 50 միջոցառում: Դրանք ընդգրկում էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունը, մարդասիրական ազդեցությունը, փափուկ ուժը:

Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներկայացվել է 4 ուղղությամբ՝ «Բարություն», «Կարիերա», «Մեդիա», «Հայրենակիցներ», որոնք համընկնում էին զուգահեռ իրականացվող Росмолодежь դրամաշնորհային մրցույթի գործունեությանը:

Համաժողովը նպաստում է միջմշակութային կապերի հաստատմանը, համաշխարհային փորձի փոխանակմանը երիտասարդների առաջադրած կայուն զարգացման ծրագրերի զարգացման ոլորտում:

Երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու նաև իրենց երկրի մշակութային արժեքները:

«Մեր պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- տպավորությունների մասին պատմել են Հայաստանը ներկայացնող երիտասարդները։

Բացի համաժողովի օրակարգային հանդիպումներից և միջոցառումներից, հայ երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրենբուրգի մշակութային հայկական տանը նրանց հյուրընկալել է համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան