Ներքին 23 րոպե առաջ - 09:20 01-09-2026

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը և կեսօրից հետո, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Ամենից շատ դիտված