Ուղիղ եթեր
Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 20:09 22-06-2022

Ֆրանսիան արգելում է բուրկինիները

Ֆրանսիայի Գերագույն վարչական դատարանն արգելել է կանանց կրել բուրկինի՝ լողազգեստներ, որոնք ծածկում են մարմինը գլխից մինչև կոճերը։ Դատարանը դա հիմնավորել է որպես Ֆրանսիայի «աշխարհիկության»՝ կրոնի նկատմամբ պետական ​​չեզոքության սկզբունքի խախտում:

2022 թվականի մայիսին ֆրանսիական Գրենոբլը, ընդառաջ գնալով տեղացի ակտիվիստներին, քվեարկեց լողավազաններում հագուստի կանոնների մեղմացման օգտին, այդ թվում՝ կանանց թույլ տալով լողալ բուրկինիով: Գրենոբլի քաղաքապետը պնդել է, որ կանայք պետք է իրավունք ունենան հագնելու այն, ինչ ցանկանում են, ինչպես նաև իրենց կրոնական հայացքներն արտահայտելու լողավազաններում և փողոցներում։

Ֆրանսիայի կառավարությունը դատարանում վիճարկել է Գրենոբլի որոշումը։ Երեքշաբթի՝ հունիսի 21-ին, Ֆրանսիայի Գերագույն վարչական դատարանը հաստատել է, որ բուրկինիի թույլտվությունն անօրինական է։ Դատարանի որոշման համաձայն՝ Գրենոբլում քվեարկությունն անցկացվել է «կրոնական պահանջը բավարարելու համար» և «վնասակար է հանրային ծառայությունների չեզոքությանը»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը