Ներքին 4 տարի առաջ - 00:33 04-03-2022

Որպես Արցախի Հանրապետության ժողովրդի մասնիկ՝ արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում հայը միայն մի երազանք ուներ՝ միանալ մայր Հայաստանին, ապրել ու արարել արժանապատիվ խաղաղության մեջ: Աշխարհը շատ համարեց ու լուռ համաձայնությամբ աջակցեց, որ ադրբեջանն ու թուրքիան սպանեն հային ու խլեն նրա Հայրենիքը: Այդ դաժանության մեջ 18-20 տարեկան զինվորն ու հայը չընկրկեցին, անհավասար պայքարում զոհվեցին հանուն Հայրենիքի, սերունդների ու արժանապատվության: Այսօր, երբ Արևմուտքը փորձում է թուլացնել մեր միակ իրական դաշնակցին, որի շնորհիվ Արցախի մի պատառիկին կառչած Հայն ապրում է Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանքով և իր իսկ ապրելով հաստատում, Հայաստանում շարունակում են աճել ու բազմանալ իշխանական արևմտամետ ուժերը:

ՀՀ-ի ԱԺ իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ, իսկ Արցախի Հանրապետության նախագահը վայրկյան անգամ չկորցրեց Արցախի ժողովրդի անունից շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին (տեքստն էլ երևի նախապես գրվել էր): Ես՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ միանում Արայիկ Հարությունյանի շնորհավորանքին և որպես Արցախի Հանրապետության ժողովրդի մասնիկ՝ արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել, կանխավ ինձ հետ չհամաձայնեցնելով»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան