Արտաքին 4 տարի առաջ - 22:26 21-06-2022

Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են քննարկել ուկրաինական հացահատիկի անվտանգ միջանցքը

Մոտ ապագայում Ստամբուլում ծրագրված են բանակցություններ Ուկրաինայից հացահատիկի արտահանման կազմակերպման շուրջ, հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ դրանք պետք է սկսվեն առաջիկա 10 օրվա ընթացքում։

Մասնակիցների կազմը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ դրանց կարող են մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Մինչ այդ ՌԴ պաշտպանության նախարարը թուրք գործընկերոջ հետ բանակցություններ կվարի ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքի ստեղծման շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ամենից շատ դիտված