Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր խնդիրներն առանց ԱՄՆ-ի միջամտության։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է աշխատենք բազմաբևեռ աշխարհի ձևավորման ուղղությամբ, որը շահավետ կլինի բոլորիս համար։ Դա մեզ հնարավորություն կտա համագործակցել ձեզ և մյուս երկրների հետ, որոնք ցանկանում են պահպանել իրենց անկախությունն ու ազատությունը։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրներն առանց ԱՄՆ-ի միջամտության։ Մենք ինքներս կարող ենք լուծել բոլոր խնդիրները։ Պետք չէ հույս դնել ամերիկյան օգնության վրա»,- ընդգծել է Փեզեշքիանը։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ինքնուրույն աջակցել միմյանց բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, անվտանգությունն ու մարդասիրական օգնությունը։