Ավելին 4 տարի առաջ - 18:07 17-06-2022

«Տինկոֆ» բանկը առնվազն $200 միջնորդավճար կվերցնի դոլարով SWIFT մուտքային փոխանցումների համար

Հունիսի 16-ից «Տինկոֆ» բանկը ներդրել է SWIFT մուտքային փոխանցումների միջնորդավճար դոլարով, եվրոյով և ֆունտով։ Դրա չափը կկազմի փոխանցման գումարի 3%-ը, բայց ոչ պակաս, քան 200 պայմանական միավորը և ոչ ավելի, քան փոխանցման գումարը, հայտնել է ֆինանսական կազմակերպությունը Twitter-ում։

Բացի դրանից, հունիսի 16-ից բանկը SWIFT փոխանցումների նվազագույն գումար է սահմանել 20 հազար դոլարը: «Մենք ստիպված ենք ժամանակավոր սահմանափակումներ մտցնել արևմտյան գործընկերների կողմից ստուգումների քանակի ավելացման և ռուսական բանկերի հաճախորդներից նրանց կողմից մշակվող վճարումների ծավալի նվազման պատճառով», - հայտարարել է «Տինկոֆը»:

Միջնորդավճարի մասին հայտարարությունից հետո Twitter-ի օգտատերերից մեկը հարցրել է՝ եթե նա ԱՄՆ-ից ստանա 150 դոլարի փոխանցում, արդյոք բանկը կվերցնի՞ փոխանցման ողջ գումարը որպես միջնորդավճար։ «Տինկոֆի» ներկայացուցիչը ի պատասխան ասել է. «Բարև ձեզ: Այո, այդպիսին են պայմանները: Հույս ունենք՝ ըմբռնումով կմոտենաք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում