Ներքին 4 տարի առաջ - 18:25 15-06-2022

Տարվա սկզբի համեմատ՝ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 % -ով. փոխվարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ նկատվում է դրամի զգալի արժևորում, տարվա սկզբի համեմատ՝ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 % -ով, իսկ 2021 թվականին, եթե փոխարժեքը կայունանում է, սակագները կայունանում են։ Այս դիտարկմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց.

«Սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և հայկական դրամի արժևորումը բնականաբար հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։ Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը ֆունդամնետալ․ չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի և սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ՝ սա արժևորված փոխարժեք է, եթե այս բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն։ Տարվա կտրվածքով է դիտարկվում փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա»։



Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»