Արտաքին 4 տարի առաջ - 17:33 14-06-2022

ՌԴ ՊՆ-ն առաջարկել է «Ազոտ» գործարանի ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տարածքում գտնվող ուկրաինական կազմավորումներին առաջարկել է վայր դնել զենքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։

Հունիսի 15-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՌԴ ՊՆ-ն մարդասիրական միջանցք կբացի «Ազոտ» գործարանի խաղաղ բնակիչների տարհանման համար դեպի Սվատովո քաղաք, որը վերահսկվում է ԼԺՀ-ի կողմից:
Ուկրաինական կողմն առաջարկել է տարհանել Լիսիչանսկ, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։

Ռուս զինվորականները հունիսի 15-ի առավոտյան ժամը 8-ից ուկրաինական ուժերին առաջարկել են դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, «բաց թողնել խաղաղ բնակիչներին, որոնց նրանք պահում են, այս մարդասիրական միջանցքով [դեպի Սվատովո], ինչպես նաև դադարեցնել անիմաստ դիմադրությունը և վայր դնել զենքերը»։

Միզինցևն ընդգծել է, որ Ռուսաստանը «երաշխավորում է կյանքի պահպանումը և ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիայի բոլոր նորմերի պահպանումը, ինչպես դա տեղի է ունեցել Մարիուպոլում նախկինում հանձնվածների հետ»։

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ երբ ուկրաինական կողմը փաստացի պատրաստ լինի մարդասիրական գործողություն սկսելու, սպիտակ դրոշներ պետք է բարձրացնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը