Արտաքին 1 տարի առաջ - 19:38 27-02-2025

Աբդուլլահ Օջալանը կոչ է անում քրդերին վայր դնել զենքերը

Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հինգշաբթի օրը կոչ է արել արգելված քրդական խմբավորման անդամներին վայր դնել զենքերը և վերջնականապես լուծարել կազմակերպությունը։

Երկար սպասված հայտարարության մեջ, որը Ստամբուլում ընթերցել են քրդամետ ժողովուրդների «Ազատություն» և «Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, բանտարկված ՔԱԿ առաջնորդը նշել է, որ խմբավորումը «իր նմանատիպների նման ավարտել է իր կյանքը, և դրա լուծարումը դարձել է անհրաժեշտություն»։

«Ավելի քան 1000 տարվա պատմության ընթացքում թուրքերը և քրդերը միշտ անհրաժեշտ են համարել դաշինքի մեջ մնալը, որը հիմնականում ունեցել է կամավոր բնույթ, որպեսզի պահպանեն իրենց գոյությունն ու դիմակայեն գերիշխանական ուժերին»,- գրել է Օջալանը։

«Այս մթնոլորտում, որը ձևավորվել է Դևլեթ Բահչելիի (Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ) կոչով, նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) ցուցաբերած կամքով և այլ քաղաքական կուսակցությունների դրական մոտեցմամբ՝ իմ հայտնի կոչին, ես կոչ եմ անում վայր դնել զենքերը և ստանձնել այս կոչի պատմական պատասխանատվությունը»,- եզրափակել է նա։ Հ

Հինգշաբթի ավելի վաղ ժողովի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Օջալանի հետ՝ որպես Անկարայի և արգելված քրդական խմբավորման միջև վերականգնված խաղաղության ջանքերի մաս։ Այս կոչը կարող է վերջ դնել ավելի քան քառասուն տարի տևած հակամարտությանը, որի հետևանքով եղել են տասնյակ հազարավոր զոհեր։

Օջալանը, որը 75 տարեկան է, 1999 թվականից բանտարկված է Իմրալի կղզում՝ Ստամբուլի ափերից դուրս, դավաճանության մեղադրանքով դատապարտվելուց հետո։ Չնայած իր բանտարկությանը՝ նա շարունակում է մեծ ազդեցություն ունենալ ՔԱԿ-ի վրա։

Վերլուծաբանների կարծիքով՝ խմբավորման ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կհետևի Օջալանի կոչին, սակայն որոշ խմբավորումներ կարող են դիմադրել։ ՔԱԿ-ը, որը Օջալանը հիմնադրել է 1978 թվականին, 1984 թվականից ապստամբական պայքար է վարում Թուրքիայի հարավարևելյան շրջանում։

Թուրքիան և նրա արևմտյան դաշնակիցները խմբավորումը համարում են ահաբեկչական կազմակերպություն։ ՔԱԿ-ի հետ նախկին խաղաղության փորձերը ձախողվել են, դրանք վերջին անգամ եղել են 2015 թվականին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին