Արտաքին 4 տարի առաջ - 11:27 02-06-2022

Օկլահոմայի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ և ինքը՝ կրակողը, հաղորդում է New York Times-ը՝ ոստիկանությանը հղումով։

FoxNews հեռուստաալիքին ոստիկանությունից հաղորդել են, հրաձգությունը տեղի է ունեցել Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոցում, երկրորդ հարկի բաժանմունքում։ Բացի այդ, ևս մի քանի մարդ է տուժել, սակայն ոստիկանությունը տուժածների ստույգ թիվը դեռ չի հաղորդել։

Թալսայի ոստիկանության կապիտան Ռիչարդ Մելենբերգը ABC-ին ասել է, որ մեկ մարդ մահացել է բուժօգնություն ստանալու նպատակով դեպքի վայրը լքելուց հետո:

Թալսայի ոստիկանապետ Ջոնաթան Բրուքսի խոսքով, կրակ բացած անձը եղել է 35-40 տարեկան և զինված է եղել ինքնաձիգով ու ատրճանակով, գրում է Reuters-ը։

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգնություն է առաջարկել պետական և տեղական քաղաքային պաշտոնյաներին:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը