Արտաքին 3 տարի առաջ - 09:15 16-07-2023

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

Ջորջիա նահանգի Հեմփթոն քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Նրանց խոսքով՝ քաղաքում տեղի է ունեցել «ինտենսիվ կրակոցներով միջադեպ»։ Կրակոցների պատճառները դեռ պարզված չեն։

Կասկածյալը ներկայումս ազատության մեջ է։ Միջադեպը հետաքննվում է ոստիկանության և Հետախուզության պետական ​​բյուրոյի կողմից։