Ներքին 4 տարի առաջ - 09:04 30-05-2022

Գիշերը Ֆրանսիայի հրապարակում միջադեպ է տեղի ունեցել

Ֆրանսիայի հրապարակում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով` հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:

Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանnերը, նկատելով կազմակերպված սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից», - հայտնել է Արսեն Բաբայանը:

Քաղաքացու ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է ինքը մոտենում վրաններում գտնվող քաղաքացիներին ու հարցնում, թե ուր է Արթուր Վանեցյանը։

«Վանեցյանը գնացել է, էլ հետ չի գալու։ Դուք չգիտեք` ուր է գնացել, բայց ձեզ թողել է, էլ հետ չի գալու, նույնը Աշոտյանը։ Բոլորին հատ-հատ զգուշացնում եմ` իմացեք ձեր անելիքը, ձեզ թողել են մենակ այս խրամատում»,- ասել է քաղաքացին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան