Ներքին 4 տարի առաջ - 15:24 26-05-2022

2018-ին Փաշինյանը 2 օրում կարողացավ քաղաքը պարալիզացնել. Գառնիկ Իսագուլյան

«Բուն ցույցերին չեմ մասնակցում, բայց հանրահավաքներին մասնակցում եմ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով այս օրերին դրսում տեղի ունեցող «Դիմադրություն» շարժմանը։

Նրա խոսքով` ճանապարհ փակելուն ինքը այլ կերպ է վերաբերվում. «Եթե մենք կարողանայինք պարալիզացնել քաղաքը, դա ուրիշ բան, բայց այսպես ավելի շատ անհարմարություն են պատճառում, քան իշխանության համար պրոբլեմ»։

Դիտարկմանը, թե 2018-ին Նիկոլ Փաշինյանը կարողացավ փողոց փակելով իշխանության գալ, պատասխանեց. «Նա կարողացավ 2 օրվա ընթացքում ամբողջ քաղաքի երթեւեկությունը պարալիզացնել։ Այն ժամանակ տեխնոլոգիա էր աշխատում, սատարում էին Փաշինյանին, վստահաբար կարելի է ասել, որ ղեկավարվում էր դրսի ուժերի կողմից, և իրենք աջակցում էին, իսկ հիմա գործող ընդդիմությունն առաջնորդվում է իր ռեսուրսներով։ ՀՀ-ում գրանցված 3000 ՀԿ կա, աղանդավորական կազմակերպությունները աջակցում էին, իսկ հիմա միայն ներքին ռեսուրսն է»։

Իսագուլյանի խոսքով` անհնար է հասնել նպատակին, երբ ընդդիմությունն աշխատում է օրենքով, իսկ իշխանությունը թքած ունի այդ օրենքների վրա:

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան