Արտաքին 4 տարի առաջ - 13:58 26-05-2022

Մայիսի սկզբին մոտ 400 ռուսաստանցի զինվոր է զոհվել Սևերսկի Դոնեց գետն անցնելու ժամանակ. NYT

The New York Times-ը, հղում անելով ուկրաինացի զինվորականներին, հաղորդում է, որ մայիսի 8-ին Սևերսկի Դոնեց գետն անցնելու ժամանակ զոհվել է մոտ 400 ռուսաստանցի զինծառայող։

Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչները պարբերականին հայտնել են, որ ռուսաստանցի զինվորականները մայիսի առաջին տասնօրյակում փորձել են Սևերսկի Դոնեց գետն անցնել Սևերոդոնեցկի մարզի Բելոգորովկա շրջանի մոտ՝ ուկրաինական ուժերին շրջափակման մեջ վերցնելու նպատակով: Սակայն ռուսաստանցի զինծառայողներն իրենք են հայտնվել շրջափակման մեջ. նրանց թույլ են տվել անցնել գետի հարավային ափ, այնուհետ ուժեղ հրետանային կրակ են բացել, իսկ գետի հունի երկայնքով ականներ են պայթեցրել՝ փակելով անցումները և կտրելով նահանջի ճանապարհը։

Ուկրաինայի ԶՈւ գնդապետ Դմիտրի Կաշենկոն NYT-ի թղթակցին ասել է, որ ուկրաինացի զինվորականները բարձրախոսներով ռուսներին առաջարկել են հանձնվել, բայց վստահ չէ, արդյոք նրանք լսել են այդ կոչերը։ Որոշ ռուսաստանցի զինվորների, նրա խոսքով, հաջողվել է փրկվել՝ հակառակ ուղղությամբ լողալով անցնելով գետը:

Ըստ NYT-ի, զոհերի թվով Բելոգորովկայում տեղի ունեցածը ռուսական զորքերի ամենախոշոր պարտություններից է Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա