Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:52 24-05-2022

Բրյուսելյան «կոնֆետը» կքաղցրացնի պաշտոնյայի բերանը

Ժողովրդից գաղտնի են պահում, թե սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների անդամներն իրավական ինչ հիմքերով ու հիմնավորումներով են սահմանազատելու ՀՀ տարածքը։ Այս գաղտնապահությունը հանրային տագնապ է առաջացնում։ Այսօր` մայիսի 24-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումն է տեղի ունեցել։ Ակնկալվում է, որ վաղը` մայիսի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կառավարության անդամներին հնարավորություն կընձեռվի պազաբանումներ ներկայացնել հանրային տագնապ հարուցող հարցերի վերաբերյալ։ Եթե պազաբանումներ չհնչեն, ապա կարելի է ասել, որ պատգամավորին հետաքրքրում է միայն բրյուսելյան հանդիպման ժամանակ ցույց տված «կոնֆետը»։

Բրյուսելյան «կոնֆետը» 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագիրն է։ Նման ծավալով ծրագիր նախատեսված է նաև Ադրբեջանի համար։ Այս առումով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարծես հավասար վիճակում են։ Իրականում ՀՀ-ում եվրոպական լուրջ, արդյունավետ ներդրումներ կատարելու խոչընդոտներ կան։ Եթե ՀՀ քաղաքականությունը մնա նույնը, ապա բրյուսելյան «կոնֆետը» կքաղցրացնի պաշտոնյաների քիմքը, կմեղմացնի չինովնիկի ատելությունը ժողովրդի հանդեպ, բայց չի նպաստի բանակի արդիականացմանը, տնտեսության զարգացմանը։Այս պնդումը կարող է հիմնավորել մեծ ու փոքր, ներկա ու նախկին ցանկացած պաշտոնյա։

Հայաստանը սպառազինություն է գնում միայն ՌԴ-ից, մեծ մասամբ՝ 80-ականների զենք։ Պաշտպանության նախկին նախարարը բանտում նստած է, քանի որ չեխական զինամթերք էր գնվել ՀՀ բանակի համար 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եթե ուկրաինա-ռուսական պատերազմը շարունակվի այս տեմպով, ապա այդ երկիրը շուտով 80-ականների զենք մատակարարելու խնդիր կունենա։ Իսկ Ադրբեջանը կարողանում է ժամանակակից սպառազինություն գնել Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից։ Այսինքն՝ քանի դեռ ՀՀ իշխանությունը չի վերանայել սպառազինության հայեցակարգը, միլարդավոր եվրոները չեն ուղղվելու բանակի արդիականացմանը։

«Տուրիզմը զարգացրեք, տուրի՜մզը»։ Նախկին ու ներկա պաշտոնյաները կարող են վկայել, որ թևավոր այս խոսքն այն մասին է, թե ինչպես է Մոսկվան խոչընդոտում ՀՀ-ում արևմտյան-եվրոպական լուրջ, մեծ ներդրումներին։ Միայն զբոսաշրջային գործում կարող են փոքր ներդրումներ լինել՝ հյուրանոց, ավիաընկերություն, սպասարկում։ Քանի դեռ հայ-ռուսական գործակցության այս ավանդույթը չի վերանայվել, եվրոները չեն ուղղվելու նաև տնտեսության զարգացմանը, չեն բացվելու մեծ գործարաններ, չի կրճատվելու գործազրկությունը, բարեկեցության մակարդակը չի աճելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը