Խոսք Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 18:47 23-05-2022

Ոչ մի բան էլ չի փոխվել, Եվրոպայի նույն ձեռագիրն է, միակ փրկությունը ներսից է․ Պավլիկ Մանուկյան

«Ոչ մի բան էլ չի փոխվել, Եվրոպայի նույն ձեռագիրն է, նույն մոտեցումն է, 100 տարի առաջ էլ է էդպես եղել, ամեն անգամ բարեփոխումների իրավունքների ու էլի չգիտեմ ինչի անվան տակ մտել են ու ամեն անգամ կոտորած է եղել։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը կարելի է կանխել միայն այն դեպքում, եթե նախկիններն ու ներկաները դադարեցնեն աթոռակռիվն ու գզվռտոցը։

Հարցին, թե արդյոք նույն Եվրոպան կարող է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, նա պատասխանեց, որ հարցն այն է, թե արդյոք ուզում է․ «Որտեղ էր Եվրոպան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հայկական բանակը դիմակայում էր հրեական, ադրբեջանական, թուրքական, ռուսական բանակներին, պակիստանյան ու սիրիական ահաբեկիչներին։ Այդ ժամանակ բոլորը սպասարկում էին հակառակորդին։ Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, հիմա էլ մեր այս ըմբոստ լկտիները խաղաղության դարաշրջանի մասին են խոսում»։

Մանուկյանն ընդգծեց, որ մինչև այսօր եվրոպական ոչ մի պետություն թե՛ մարդու իրավունքների մասով, թե՛ բնական իրավունքների մասով՝ Հայաստանին ոչնչով էլ չի ընդառաջել։ «Նույն Ֆրանսիան Կիլիկիան մի գիշերում հանձնեց, Ռուսաստանը խաղաքարտ դարձրեց Կարսի պայմանագիրը, ԱՄՆ-ն խաղաքարտ դարձրեց Սևրի պայմանագիրը, հիմա այս երկու պայմանագրերը դարձել են ճոպան հայ ժողովրդի վզին, մեկը աջ է քաշում մյուսը ձախ, միակ փրկությունը ներսից է․ հավատալ այն մարդկանց, ովքեր անցած ճանապարհ, ուրվագիծ ունեն։ Հայերեն խոսելը դեռ չի նշանակում, թե հայ են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից