Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:19 22-05-2022

Թիրախավորված քննադատություն անողների նկատմամբ շատ արագ կալանք է կիրառվում. Մենուա Սողոմոնյան

Ֆրանսիայի հրապարակում այժմ «Ժողովրդավարություն․ ընտրությո՞ւն, թե՞ պարտադրանք» թեմայով քննարկումն է, որի համակարգողն է Վլադիմիր Մարտիրոսյանը։

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը բանախոսության ընթացքում ասաց, որ երբ խոսվում է այն մասին, որ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է, ընդամենը հիմնվում է մեկ կառույցի վարկանիշավորման համակարգի վրա, որը տարբեր երկրներում ժողովրդավարության մակարդակը չափելու համար հիմնվում է ընդամենը չորս չափանիշի վրա՝ ընտրական գործընթացներ, կառավարման ֆունկցիոնալություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատությունների հիման վրա.

«Այս մասին ընդամենը մենք ասում ենք՝ հիմնվելով ընտրությունների վրա։ Այս ձևակերպումներն ըստ էության մանիպուլյատիվ են և հիմնված են ժողովրդի մեջ իրենց լեգիտիմությունը կորցրած իշխանությունների վերաբերյալ լեգիտիմություն ստեղծելու համար։ Ժողովրդավարությունը կոմպլեքս երևույթ է և պետք է բազմաթիվ չափանիշներ հաշվի առնել։ 2018 թվականի ընտրությունները ինչ-որ չափով կարելի է առաջընթացային համարել, բայց 2021 թվականի ընտրություններին մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունն անկում է ապրել։ Ինչ վերաբերում է խորքային ժողովրդավարությանը, ապա ցավոք, մենք շատ վատ վիճակում ենք , քանի որ մարդիկ չեն գնում ընտրության ՝ մանիպուլյացիաների արդյունքում։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա մենք այստեղ տեսնում ենք իմիտացիաներ։ Երբ թիրախավորված քննադատություն է լինում, այդպիսի մարդկանց նկատմամբ շատ արագ կալանք է կիրառվում, ինչպես օրինակ ՝ Ավետիք Չալաբյանի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ